Լրահոս

Տարօրինակ դեպք Վանաձորում. գիշերը բնակիչները խուճապի են մատնվել

 

default

news.am-ը գրում է.  Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը տարօրինակ դեպք է տեղի ունեցել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գիշերը սպիտակ «Նիվա»-ով շրջող երիտասարդները քաղաքի կենտրոնական փողոցներում գոռացել են, թե երկրաշարժ է, տներից դուրս եկեք: Նրանց կոչը խուճապի է մատնել վանաձորցիներին, որոնք տներից դուրս են եկել:

Երիտասարդներին նկատել են հերթական ահազանգից վերադարձող փրկարարները, որոնք էլ ահազանգել են ոստիկանության:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...