Տատիկը պատահմամբ զարդարել է տոնածառը կանացի վարտիքներով.news.am

20

Իռլանդուհի Ալեքս Բիրմինհեմը թվիթերյան իր էջին պատմել է իր տատիկի տանը տեղի ունեցած նախատոնական զվարճալի դեպքի մասին: Այսպես, 74-ամյա կինը տոնական խաղալիքներ էր գնել և դրանցով զարդարել տոնածառը: Սակայն ավելի ուշադիր նայելիս պարզվել է, որ տատիկի գնածը ամենևին էլ տոնածառի խաղալիքներ չեն, փոխանցում է «Լենտա»-ն:

Թոռնուհին տատիկին բացատրել է, որ նա տոնածառի խաղալիքի տեսքով գնդաձեւ տուփի մեջ փաթեթավորված ներքնազգեստ է գնել: Տոնական տուփի մեջ գտնվող կանացի վարտիքները փայլուն թելերով էին, ինչն էլ եւ շփոթեցրել էր տարեց կնոջը:

«Իմ 74-ամյա տատիկը գնել էր ամանորյա այս գնդերը տան համար պարագաների խանութում: Երբ ես կախում էի դրանք տոնածառին, հասկացա, որ տատիկս, ինքն էլ գլխի չընկնելով, գնել է գնդաձև տուփի մեջ փաթեթավորված կանացի վարտիքներ»,- գրել է Ալեքսը:

Իռլանդուհու պատմությունը Twitter-ում մեծ պոպուլյարություն ձեռք բերեց. այն տարածել է ավելի քան  7,5 հազար  օգտատեր: Ոմանք անգամ խորհուրդ են տվել Ալեքսին շնորհակալություն հայտնել տատիկին իրեն հայտնի դարձնելու համար:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache