Տատն է նորածնին նետել զուգարանը. նոր մանրամասներ են հայտնի

1

Տավուշի մարզում սեպտեմբերի 27-ին տատն է նորածին երեխային նետել զուգարանի անցքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: Ընտանիքում ապրում են հայրը, մայրը, նրանց որդին ու դուստրը: 32-ամյա կնոջ ցավերը բռնել են առավոտյան, կինը երեխային ունեցել է հենց պատշգամբում: Երեխան առողջ է ծնվել, ինչի մասին ասել է մայրը բժիշկներին ու իրավապահներին. «Ասել է, որ ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզում սեպտեմբերի 27-ին, 8.5-ամսյա հղիությունից հետո 32-ամյա կինն ծննդաբերել է տան պատշգամբում, ինչից հետո ծննդկանի մայրը նորածին երեխային նետել է զուգարանը։ Երեխան մահացել է։

Կնոջը դեպքից հետո տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն: Բերդի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժնի վարիչ Արմեն Գալստյանը մեզ հայտնեց, որ կնոջ վիճակը ներկայումս լավ է, երկուշաբթի նրան դուրս կգրեն: Ծննդատան վարիչի խոսքով՝ կինը որպես հղի որևէ տեղ հաշվառված չի եղել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache