Լրահոս

Տավուշում աննախադեպ ծննդաբերություն է գրանցվել. բնական ճանապարհով ծնվել է 5. 230 կգ քաշով Տիգրանը

 

erexa

tert.am — Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում հոկտեմբերի 3-ի երեկոյան արտառոց ծննդաբերություն է տեղի ունեցել: Սահմանամերձ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել երկրորդ տղային, որը ծնվել է անհավանական՝ 5կգ 230 գ քաշով: Երեխան, որին Տիգրան են անվանել, ծնվել է 57 սմ հասակով:
«Բնականաբար ծննդաբերությունը բարդ էր, կեսարյանի չէինք կարող ուղարկել, որովհետև ծննդաբերությունը սկսվել էր արդեն: Մեծ ջանքերի, չարչարանքի գնով կարողացանք խնդիրները լուծել: Այժմ երկուսն էլ գտնվում են բավարար վիճակում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը՝ հավելելով, որ բնական ճանապարհով նման խոշոր պտղի ծնունդ իրենց կենտրոնի պատմության մեջ չի եղել:

«Բնական ճանապարհով նման կարգի ծննդաբերություն Հայաստանում շատ հազվադեպ կարող է լինել, մեր կենտրոնում չի եղել, առաջին անգամ է»,-ասաց գիենկոլոգը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara