Լրահոս

Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

 

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում երեկ ադրբեջանական զինուժի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, 41-ամյա Արթուր Մայրանյանը:
Tert.am-ի հետ զրույցում Պառավաքարի գյուղապետի տեղակալ Սարգիս Մարգարյանն ասաց, որ հակառակորդի գնդակը կոտրել է Արթուրի թևի ոսկորները, վնասել մեջքի փափուկ հյուսվածքները: Ներկայումս, ըստ նրա, վիճակը բավարար է:

Գյուղապետի տեղակալը հայտնեց, որ զինծառայողի վիճակը բարդացել է, նրան տեղափոխում են Երևան: Նա նաև նշեց, որ կոնկրետ չգիտի, թե ինչ խնդիր կա, բայց կարծես թե այն կապված է մեջքի հետ: Սարգիս Մարգարյանի խոսքով՝ Մայրանյանը վիրահատության կարիք ունի, Երևան տեղափոխելուց հետո կպարզվի՝ երբ կվիրահատեն:

Սարգիս Մարգարյանը տեղեկացրեց, որ Արթուր Մայրանյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ընտանիքի միակ կերակրողը:

«Երկու երեխաները դպրոցական են, մեկը՝ աղջիկ է, մեկը՝ տղա: Մեծ ընտանիք են, աշխատողը մենակ ինքն է, մեծ տատ ու պապ ունի: Գյուղի ամենավատ տներից մեկն իրենցն է: Վատ վիճակում են ապրում: Մինչև վիրավորվելը իրենց մի քանի անգամ օգնություն ենք տվել: Ինչ ունեցել ծախել են, լավ վիճակի չեն»,- ասաց Պառավաքարի գյուղապետի տեղակալը:
Վերջինս ասաց, որ զինծառայողը քույր ու եղբայր ունի, մեծ եղբայրը՝ առողջական լուրջ խնդիրներ ունի՝ ուռուցք, իսկ քույրը՝ Ռուսաստանում է բնակվում:

«Մայրն ու հայրը մեծահասակ են, չեն աշխատում, մոտ 80 տարեկան հայրն է, 70 տարեկանն էլ մայրն է»,- նշեց Սարգիս Մարգարյանը:

 



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara