Տավուշում մահացած 19-ամյա զինծառայողը տնտեսագիտականի ուսանող էր. լուսանկարներ

1

yerkir.amYerkir.am-ի տեղեկություններով` ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Գասպարյանը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից էր: Մեր տեղեկություններով` Արթուրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող էր, կես տարի ծառայել էր ՀՀ ուսումնական զորամասերից մեկում, ապա` տեղափոխվել մարտական հերթափահություն իրականացնող զորամաս:

Նոր Հաճնի քաղաքապետարանից Yerkir.am-ին հայտնեցին, որ Արթուրը նախորդ տարվա ձմռանն էր զորակոչվել բանակ, նա ընտանիքի միակ որդին էր, ունի մեկ քույր:

Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանը: Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache