good-banner
Լրահոս

Տավուշում ժամկետային զինծառայող է զոհվել

 

zenq2-600x338

armlur.am — ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ: 2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան հանգամանքները, շարժառիթները  պարզելու ուղղությամբ։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արսեն Մխիթարյանը Արմավիրի բնակիչ է: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին Արսեն Մխիթարյանի դին Արմավիր են տանում: Այսօր տեղի կունենա մահացած զինվորի հոգեհանգստի արարողությունը: Ռուբեն Խլղաթյանն այլ հարցեր շուրջ չմանրամասնեց նշելով, որ դեռևս ոչինչ չի կարող ասել դեպքի հետ կապված:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing