Ծանր դեպք

0

lragir.am — Սերժ Սարգսյանը Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ իր նախագահության օրոք զարգացում է եղել ու թվեր է բերել. «Ինչո՞ւ զարգացումը չենք տեսնում։ ՀՆԱ-ն 2007-ին կազմել է 6 միլիարդ 385 միլիոն դոլար, 2018-ի հունվարի 1-ի դրությամբ 11 միլիարդ 560 միլիոն դոլար, այսինքն՝ 1,8 անգամ մեծացել է մեր տնտեսությունը։ Նույնը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով։

 Նվազագույն աշխատավարձը 2007-ին եղել է 15 հազար դրամ, այսօր 55 հազար դրամ է, միջին ամսականը 62 հազար է եղել, հիմա 184 հազար է։
2007-ին ֆիզիկական անձինք ունեցել են 143,6 միլիարդ դրամ ավանդ, 2018-ի սկզբին նրանք ունեցել են 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ, գրեթե 11 անգամ մարդկանց խնայողություններն ավելացել են, ասել է նա:Սերժ Սարգսյանը դժգոհել է, որ չնայած այս թվերին, մարդիկ դժգոհ են, եւ դա բացատրել է նրանով, որ որքան մարդիկ լավ են ապրում, այնքան նրանց պահանջները մեծանում են:
Սակայն նման տվյալներ հրապարակելուն զուգահեռ կարելի էր ուսումնասիրել դրանց բովանդակությունը եւ կառուցվածքը, եւ գուցե պարզ կդառնար, թե ինչու են մարդիկ դժգոհ:

Օրինակ, այս օրերին հրապարակվում են բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, դատավորների եկամուտների հայտարարագրերը, որոնցից պարզ է դառնում, որ անցած տասը տարիներին նրանց եկամուտներն ու ավանդները շեշտակի աճել են: Ընդ որում, այդ հայտարարագրերում ուշադրություն են գրավում ահռելի ծավալի նվիրատվություններն ու փոխառությունները:

Իր հերթին, Հայաստանում հարյուր հազարավոր ընտանիքներ ապրում են դրսից ուղարկված օգնություններով ու տրանսֆերտներով, մեծ թիվ են կազմում տարբեր ծրագրերով ստացված դրամաշնորհները:Այսինքն,

Սերժ Սարգսյանի նշած ավանդների մեծացման հարցում զգալի նշանակություն ունեն ներքին կոռուպցիան, արտոնյալների խավի հարստացումը եւ արտաքին ֆինանսական մուտքերը: Սա է այդ 10 տարիների տնտեսական քաղաքականության ցուցիչն ու «զարգացման» կառուցվածքը: Եվ այստեղից էլ պարզ է, որ դժգոհությունների պատճառը միայն սոցիալական պահանջները չեն:

Հատկապես երիտասարդության շրջանում, որը չի ցանկանում նման «զարգացում» իր եւ իր հայրենիքի համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache