Ծանրամարտ. Աբրահամյանը՝ պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն

25

Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 69 կգ քաշային մինչև 15 տարեկան ծանրորդները։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մնացական Աբրահամյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Մնացականը, պոկելով 108 կգ և հրելով 141 կգ, երկամարտում գրանցեց 149 կգ արդյունք:

Այս քաշային կարգի հաղթողն է բուլղարացի Նասար Կառլոսը՝ երկամարտի 260 կգ արդյունքով։ Լավագույն եռյակը եզրափակեց Էստոնիան ներկայացնող Ալեքսանդր Մոյիսենկոն՝ երկամարտի 220 կգ արդյունքով։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache