Ծանրորդ Սոնա Պողոսյանի որակազրկման ժամկետը պարզ կլինի մայիսի 21-ին. Փաշիկ Ալավերդյան

0

armtimes.com ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայում սպասում են Եվրոպայի 2017 թ. մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի (75 կգ) որակազրկման ժամկետի հետ կապված որոշմանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Նա նշեց, որ, ըստ կանոնակարգի, դա հայտնի է դառնալու մայիսի 21-ին:

«Ի՞նչ նորություն կարող է լինել: Լավագույն դեպքում զրկման ժամկետը պետք է ասենք, վերջանա գնա: Ըստ կանոնակարգի՝ մայիսի 21-ն է»,- ասաց նա:

Ավելի քան 1 ամիս առաջ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել էր, որ մարզուհու դոպինգ թեստում արգելված խթանիչներ են հայտնաբերվել: Նրա անալիզներում եղել են S.2 խմբին պատկանող նյութեր, որոնք պարունակում են պեպտիդ հորմոններ, աճի խթանիչներ եւ հարակից նյութեր, միմետիկա: Նա ժամանակավորապես զրկվել է մրցումների մասնակցելու իրավունքից: Նրան 4 տարվա որակազրկում է սպառնում: Այս բացահայտումից հետո իրենց պաշտոններից հեռացվել են ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, ինչպես նաեւ 2-րդ մարզիչ Արման Ղազարյանը, որը նաեւ Սոնայի անձնական մարզիչն է:

«Անպայման պետք է զրկված մնան, վերականգնումը հետո կերեւա, այսօրվա դրությամբ պետք է զրկված մնան նրանք էլ»,- ասաց Ալավերդյանը՝ ավելացնելով, որ նրանց որակազրկման ժամկետների հետ կապված էլ ոչինչ դեռ որոշված չէ:

ՀՀ ֆեդերացիայի պատասխանատուներն ավելի վաղ նշում էին, որ Սոնան դոպինգ ընդունել է հունվարին: Դրական է եղել փետրվարի 9-ին «Օլիմպավանում» անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում նրանից վերցված նմուշը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache