Առանց կատեգորիա

Ծառուկյանն առաջարկում է 1 միլիոն 400 հազար մարդու հնարավորություն տալ

 

7c42c1cc-5370-41c6-a29d-3b11d21b5cb8_mw1024_mh1024_s

politik.am – Ամիսներ առաջ  Գագիկ Ծառուկյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձ կատարեց ՀՀ տնտեսությանը առնչվող խնդիրներին և հայտարարեց, որ բանկերն այսօր մեծ խնդիր ու բեռ են դարձել ՀՀ քաղաքացիների համար: Գործարարը նկատում էր, որ հայաստանյան բանկերը ստանում են խիստ ցածր տոկոսադրույքներով գումարներ և դրանք ՀՀ քաղաքացիներին տրամադրում 20 տոկոսից բարձր տոկոսադրույքով:

Ոմանք փորձեցին լուրջ չվերաբերվել այդ հայտարարությանը: Իհարկե այդ հայտարարությանը քննադատությամբ մոտեցող անձանց հետքերը, տանում էր դեպի տարբեր բանկեր, սակայն դրանից իրականության գորշությունը որևէ կերպ չփոխվեց:

Այսօր որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան բանկերի տրամադրած վարկերի տոկոսադրույքները ահռելի մեծ են, որը հնարավորություն չի տալիս փոքր ու միջին բիզնեսին զարգանալ: Պետք է նկատել, որ հայաստանյան բանկերից շատերը հանրությանը բարձր տոկոսադրույքով գումարներ են տալիս այն դեպքում, երբ պետության երաշխավորությամբ կամ հենց պետության կողմից ստանում են մեկ տոկոսին չհասնող տոկոսադրույքով վարկեր:

Գաղտնիք չէ նաև, որ շատ փոքր ձեռնարկատերեր, գյուղացիական տնտեսությամբ զբաղվող քաղաքացիներ այսօր վարկեր են վերցրել և այս բարձր վարկերի պայմաններում նրանք չեն կարող մեծ եկամուտներ ստանալ, եթե չասենք, որ ընդհանրապես վնասով են աշխատում: Այսօր գյուղերի հազարավոր բնակիչներ ուղղակի անելանելի դրության մեջ են հայտնվել: Մարդիկ չգիտեն ինչպես փակեն իրենց բանկային  պարտքերը:

Հետաքրքիր է արձանագրել, որ Հայաստանում կա 1 միլիոն 400 հազար վարկային պայմանագիր: Փաստորեն ստացվում է, որ միջինում հայաստանցի ամեն ընտանիք երկու վարկային պարտավորություն ունի:

Ահա թե ինչու է կարևոր Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը: Նա առաջարկում է օրինական ճանապարհով թեթևացնել  1 միլիոն 400 հազար մարդու վրա դրված ֆինանսական բեռը և առաջարկում վերջիններիս նոր  հնարավորություն տալ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing