good-banner
Լրահոս

«Ծառուկյան» դաշինք — 44,7%, ՀՀԿ-…

 

Armlur.am-ը ներկայացնում է Եվրոպական KOG ինստիտուտի և “Demokratijos projektai” կազմակերպության կողմից 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների վերջնական արդյունքները:

2017 թվականի մարտի 30-ին հրապարակվեց Եվրոպական KOG ինստիտուտի և “Demokratijos projektai” կողմից իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք կատարվել են Եվրոպայից ժամանած մասնագետների կողմից: Սոցիոլոգիական հարցումների արդյունքում հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ծառուկյան» դաշինքը շարունակում է մնալ մրցավազքի առաջատար դիրքերում` 44,7%, ՀՀԿ-ից առաջ անցնելով` 22,3%-ով:

Քաղաքացիների նախասիրությամբ շարքը շարունակում են համապատասխանաբար Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք` (9,20%), ԵԼՔ դաշինք (4,72%), Հայկական վերածնունդ (3,37%), Դաշնակցություն (3.15%), ՀԱԿ-ՀԺԿ դաշինք` (2,98%), Ազատ դեմոկրատներ`(1,62%) և Կոմունիստական կուսակցություն (0,98%): Հարցվածների 7% -ը հրաժարվել է պատասխան տալուց կամ պատասխան չի ունեցել:

Հասարակության կողմից առավել վստահություն վայելող թեկնածուների առաջատար եռյակում են գտնվում Գագիկ Ծառուկյան`(83,15%), Կարեն Կարապետյան (32,2%) և Սեյրան Օհանյան (25,38%): Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման միջոցով հարցումներին մասնակցել է ամբողջ երկրի տարածքից 1000 քաղաքացի:

Հարցումների իրականացվել են 18 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց շրջանակում` հիմք ընդունելով 2011 թվականին Հայաստանում իրականացված մարդահամարի արդյունքները: Տվյալ հարցումը հաջորդում է նույն մեթոդով մարտի 8-ից 17-ը Եվրոպական KOG ինստիտուտի և “Demokratijos projektai” կազմակերպության կողմից իրականացված հարցմանը, որը իրականացվել է մարտի 18-ից 27-ը: Անճշտության հավանականությունը երկու հարցումներում էլ կազմում է շուրջ 3 %:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

elq.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara