Լրահոս

«Ծառուկյան դաշինքը»՝ Ծառուկյան-Սարգսյան պայմանավորվածության մասին

 

Հրապարակ թերթի այն տեղեկատվությունը, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ծառուկյան դաշինք»-ի և ՀՀԿ-ի միջև ձայների փոխանցման վերաբերյալ՝ բացարձակ սուտ է և անգամ նվազագույն առնչություն չունի իրականության հետ:

Հրապարակման մեջ իրականությանը համապատասխանող միակ նախադասությունն այն է, որ իսկապես օրեցօր «Ծառուկյան դաշինք»-ի վարկանիշը շարունակական աճ է արձանագրում: Իսկ մնացյալ տեղեկատվությունը կատարյալ հերյուրանք է:

Վստահ եմ, որ ինչպես «Ծառուկյան դաշինք»-ի, այնպես էլ ընտրապայքարին մասնակցող մյուս բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հանձնաժողովի անդամները, վստահված անձինք տեր են կանգնելու իրենց օգտին տրված յուրաքանչյուր քվեին և թույլ չեն տալու որևէ ընտրական մանևրում:

Եվս մեկ անգամ նմանատիպ ստահոդ ինֆորմացիոն հոսքերի հեղինակներին կոչ ենք անում զսպել չեղած երևույթները իրականի տեղ սղացնելու անհագուրդ ցանկությունը և առաջնորդվել մասնագիտական ու մարդկային սկզբունքներով, եթե այդպիսիք իհարկե դեռ կան:

Պարոն Ծառուկյանի կողմից մշտապես բարձրացայնված՝ լրատվամիջոցների կողմից մարդկանց շարունակաբար թյուրիմացության մեջ գցելու ծանոթ գործելաոճը ի վերջո պետք է դադարեցվի, քանի որ այս ամենն արվում է մեր երկրում ապրող բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև նմանատիպ հրապարակումների հեղինակների համար:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara