Ծառուկյան դաշինքի պատգամավորները ցած կդնեն բոլոր մանդատները

313

Պարզվում է, հակահեղափոխությունը պարտվում է հենց բնում: Այդպես է լինում, երբ հանրությունն արժանապատիվ է ու իրացնում է իր կամքը:

Երեկվա իշխող ՀՀԿ-ն ու նրա հետ ոչ վաղ անցյալում կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այդպիսի բան անկարող էին անգամ պատկերացնել, որ մեկ ժամվա մեջ հնարավոր էր այդքան արժանաօպատիվ քաղաքացիների մեկտեղել Ազգային ժողովի մոտ ու իրենցից անկախ բացել դռներն ու հայտնվել բակում:

Ինչպես մայիսի 7-ին, երբ տոտալ շրջափակման էր ենթարկվել հանրապետությունը, հոկտեմբերի 2-ին էլ՝ շրջափակվել էր ԱԺ-ն: Ու դա տվեց իր ցանկալի արդյունքը՝ ժողովրդի համար:

Ակնհայտ վարնաիշային անկումը ԲՀԿ-ում ու ՀՅԴ-ում, այս անգամ հետևանքներ են ունենում ու ամենակարևորն՝ հօգուտ ժողովրդի: Պարզվում է, Գագիկ Ծառուկյանը, որպեսզի վերջնականապես չմահանա որպես քաղաքական գործիչ, որոշել է ի սկզբանե սպիտակ դրոշ պարզել ու սկսվող շաբաթվա սկսզբում Ծառուկյան դաշինքի բոլոր պատգամավորները՝ նրանք, ովքեր մանդատ ունեն ու նրանք, ովքեր ցուցակում են և կարող են ունենալ, կդիմեն ԿԸՀ-ին և կհրաժարվեն իրենց մանդատներից: Այդպիսով՝ երեք տասնյակից ավելի պատգամավորներ չեն լինի խորհրդարանում, ինչը կնաշանակի, որ այն չի կարող այդպես գոյություն ունենալ:

Նույնը պատրաստվում են անել նաև՝ ՀՅԴ-ականները: «Ելք» դաշինքի բոլոր պատգամավորները ու ցուցակում նրանց փոխարինողները ևս, բնականաբար, կհրաժարվեն մանդատներից, ապա խորհրդարանը կարող է օրենքի ուժով արձակվել, որովհետև պատգամավորների թիվը չի կարող 105-ից պակաս լինել։

Բացառություն կարող են կազմել միայն Ծառուկյան դաշինքում և ՀՅԴ-ում առկա ռոբերտքոչարյանական ականները, օրինակ, ի դեմս Իշխան Զաքարյանի, սակայն նրանք որոշիչ չեն կարող լինել, բնականաբար:

Դրանով, թերևս՝ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն կփրկեն իրենց դեմքը, ոգևորություն կառաջացնեն իրենց երբեմնի կողմնակիցների շրջանում ու հնարավորություն կունենան ներկայացված լինել ապագա խորհրդարանում:

Մի վտանգ կա սրանում: Դա այն է, որ հաջորդ Ազգային ժողովի խորհրդարանական փոքրամասնությունը կարող է նույն կերպ մանդատները վայր դնելով Ազգային ժողովն արձակել և այդպես շարունակ: Սա սահմանադրական պերմանենտ ճգնաժամի ճանապարն է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache