Լրահոս

«Ծառուկյան» դաշինքից խորհրդարան անցած 30 թեկնածուների ցանկը. ովքե՞ր են նրանք

 

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը 2-րդ տեղում է եւ խորհրդարանում ունենալու է 30 պատգամավոր:

ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերը ստացած մանդատները իրենց թեկնածուների միջեւ բաշխում են հետեւյալ կերպ. ստացած մանդատների թիվը բաժանում են երկու մասի, որից կեսը տրվում է համամասնական ցուցակի ներկայացուցիչներին, կեսը՝ ռեյտինգայինի:

Ըստ այդմ՝ «Ծառուկյան» դաշինքի 30 մանդատից 15-ը բաժին է ընկնում համամասնական, 15-ը՝ ռեյտինգային ցուցակում ընդգրկվածներին: Ռեյտինգային մանդատները բաժանելիս առաջինը նախապատվությունը տրվում է այն ընտրատարածքին, որտեղ տվյալ կուսակցությունը կամ դաշինքը ամենաշատ քվեներն է ստացել: Մանդատը բաժին է ընկնում այդ ընտրատարածքում այդ ուժի շրջանակներում ամենամեծ թվով քվեները ստացածին:

Եթե կա ընտրատարածք, որի ստացած քվեները 2 անգամ քիչ են առավելագույն քվեներ ստացած ընտրատարածքից, ապա այդ ընտրատարածքի մանդատը կրկին տրվում է ամենաշատ ձայներ ստացած ընտրարածքին:

Որպեսզի հասկանալի լինի, թե ռեյտինգային կարգով ովքեր են ամենաշատ ձայները ստացել եւ արժանացել մանդատի՝ ստորեւ ներկայացնում ենք ամենաշատ ձայներ ստացած թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների.

Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն ընդհանուր առմամբ ստացել են 21 022 ձայն: «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի տնօրեն Արթուր Մամոյանը ստացել է 5612 ձայն, ՀՀ ՎՊ առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը՝ 5104 ձայն:

Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 27023 ձայն: Ամենաշատ թվով ձայները ստացել է ԱԺ գործող պատգամավոր Վահան Կարապետյանը (8486), երկրորդ տեղում է «Պրահա» ՍՊԸ տնօրեն Մելիք Սաֆարյանը՝ 5591 ձայնով:

Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 22595 ձայն: Դաշինքի ռեյտինգային թեկնածուներից այս ընտրատարածքում ամենաշատ ձայները ստացել է ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ). նրա օգտին քվեարկել է 8483 ընտրող: Կարեն Առաքելյանը ստացել է 3653 քվե:

Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 24 888 ձայն: Ամենաշատ ձայները ստացել են.

«Միլլար» ՍՊԸ տնօրեն Նապոլեոն Ազիզյան – 4332 ձայն

ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան – 3484 ձայն

Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած ձայների ընդհանուր թիվը 52 015 է:

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյան – 34 415

ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյան — 4354

 

Թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուները ընդհանուր առմամբ ստացել են 29 527 ձայն:

ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյան – 9436

Հակոբ Հակոբյան (Ճոյտ) — 6079

Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ)- «Ծառուկյան» դաշինքն այս ընտրատարածքում ստացել է 22 848 քվե:

«Մաքս» կոնցեռն Խաչիկ Մանուկյան -5686 ձայն

ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյան – 5325 ձայն

Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8-ը ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն ընդհանուր առմամբ ստացել են 37 209 ձայն:

Հրանտ Մադաթյան — 11971

ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյան – 7024

Լոռու մարզում (թիվ 9 ընտրատարածք) դաշինքը ստացել է 15 047 քվե:

«Եվրասիա» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյան – 2507

Էդիկ Կարախանյան — 1848

Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում ընդհանուր առմամբ ստացված 52 652 ձայներից ամենաշատը բաժին է հասել «Մետրոպոլ» Դավիթ Մանուկյանին (20 761 ձայն), ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին (5861):

Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ)- 41 226 քվե

Շիրակի մարզի Մ.Նալբանդյանի անվան համալսարանի պրոֆեսոր Վարդեւան Գրիգորյան — 13 942 քվե

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան — 12 433 քվե

Թիվ 12 ընտրատարածք (Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր) — 29 888 ձայնԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյան – 8168

Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյան – 4696

Թիվ 13 ընտրատարածք (Տավուշի մարզ) — 10 270 ձայն

Վարուժան Բաբաջանյան- 5016

Արմեն Խառատյան — 4500

Այսպիսով, ընտրատարածքներն ըստ ստացած քվեների մեծության դասավորվում են հետեւյալ կերպ.

թիվ 10 ընտրատարածք -52 652 -1 մանդատ + 1 մանդատ

թիվ 5 ընտրատարածք – 52 015 -1 մանդատ + 1 մանդատ

թիվ 11 ընտրատարածք — 41 226 — 1 մանդատ + 1 մանդատ

թիվ 8 ընտրատարածք — 37 209 — 1 մանդատ + 1 մանդատ

թիվ 12 ընտրատարածք — 29 888 — 1 մանդատ + 1 մանդատ

թիվ 6 ընտրատարածք — 29 527 — 1 մանդատ + 1 մանդատ

թիվ 2 ընտրատարածք -27 023 — 1 մանդատ + 1 մանդատ

թիվ 4 ընտրատարածք — 24 888 -1 մանդատ

թիվ 7 ընտրատարածք — 22 848

թիվ 3 ընտրատարածք – 22 595

թիվ 1 ընտրատարածք -21 022

թիվ 9 ընտրատարածք — 15 047

թիվ 13 ընտրատարածք — 10 270

Ընտրական օրենսգրքի համաձայն մանդատները բաշխելիս մեկական մանդատ տրվում է թիվ 10, թիվ 5, թիվ 11, թիվ 8, թիվ 12, թիվ 6, թիվ 2 ընտրատարածքներին: Քանի որ թիվ 4 ընտրատարածքն ավելի քիչ ձայն է ստացել, քան թիվ 10 ընտրատարածքի ստացած ձայների կեսն է, ուստի մնացած 9 մանդատները բաշխելիս կրկին առավելությունը տրվում է ամենաշատ քվեները ստացածներին: Մյուսները ռեյտինգային ընտրակարգով մանդատ չեն ստանում:

Ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան են անցնում.

«Մետրոպոլ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մանուկյան
ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյան
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյան
Շիրակի մարզի Մ.Նալբանդյանի անվան համալսարանի պրոֆեսոր Վարդեւան Գրիգորյան
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Հրանտ Մադաթյան
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյան
ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյան
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյան
ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյան
Հակոբ Հակոբյան (Ճոյտ)
ԱԺ գործող պատգամավոր Վահան Կարապետյան
«Պրահա» ՍՊԸ տնօրեն Մելիք Սաֆարյան
«Միլլար» ՍՊԸ տնօրեն Նապոլեոն Ազիզյան
Համամասնական ցուցակից խորհրդարան կանցնեն հետեւյալ պատգամավորի թեկնածուները.

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյան
Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան
ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան
«Կենտրոն» ՀԸ «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն Իվետա Տոնոյան
«Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ միջազգ. հարաբերությունների գծով տնօրեն Արթուր Մանուկյան
ՀԱՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Լուիզա Սարգսյան
Երևանի Հ. Պարոնյանի անվ. հ 59 հիմն. դպրոցի տնօրեն Սամվել Ադամյան
ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան
ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյան
Ա. Մկրտչյանի անվան ՏԻՀ պրոֆեսոր Սերգեյ Բագրատյան
Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյան
Երեւանի ՃՊՇՀ պրոֆեսոր Վազգեն Պողոսյան

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armday.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara