«Ծառուկյան» խմբակցությունը սկսել է փոխել դիրքորոշումը. ինչ սպասել առաջիկայում

104

Արդեն երկու օր է՝ փոխվել է «Ծառուկյան» խմբակցության քաղաքականությունը: Սա «Բարեգործության մասին» օրենքի նախագծից հետո, որը պետք է քննարկվի հունիսի 19-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում: Բանն այն է, որ այս օրինագիծը ԲՀԿ-ականները համարում են ուղղված իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Նախօրեին եւ երեկ եղան դեպքեր, երբ ՀՀԿ-ն, «Ելք»-ն ու ՀՅԴ-ն միասնական կերպով քվեարկեցին, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ ոչ: Առաջինը վերաբերում էր Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2017թ. տարեկան հաշվետվությունը եւ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

Առաջին դեպքում բոլորը կողմ էին, «Ծառուկյան» խմբակցությունը՝ ձեռնպահ, իսկ երկրորդ դեպքում բոլորը կողմ էին, իսկ այդ խմբակցությունը՝ դեմ: Չնայած այս երկու օրենքներին այսպիսի վարքագիծ դրսեւորելն ուղղված էր նախկին իշխանություններին, սակայն «Բարեգործության մասին» օրենքի շուրջ այդպիսի աղմուկ բարձրացնելու հանգամանքը ցույց տվեց, որ «Ծառուկյան» խմբակցությունն ամեն րոպե կարող է փոխել իր դիրքորոշումը, եթե բերված օրենքները վնասեն հենց իրենց:

Իսկ կառավարության նիստում Արծվիկ Մինասյան-Նիկոլ Փաշինյան հակամարտությունն էլ ցույց տվեց, որ ՀՅԴ-ականները եւս պատրաստ են հակառակվել, եւ այս պարագայում Նիկոլ Փաշինյանն էլ ավելի ուշադիր պետք է լինի:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ ապագայում նույնիսկ կարող է իրավիճակ ստեղծվել, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած նախագծերին կողմ քվեարկի ՀՀԿ-ն եւ այնտեղից դուրս եկածները, բայց ոչ կառավարության մաս կազմողները:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache