Լրահոս

Ծառուկյանը դժգոհեց Սյունիքի մարզպետից. «Մարդկանց սովորացնում ա, որ ինձ վատ հարցեր տան»

 

Գագիկ Ծառուկյանն այսօր Սյունիքի մարզի տարբեր քաղաքներում իր հանդիպումների ժամանակ քննադատեց Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանին: Մասնավորապես՝ Կապանում և Մեղրիում ակնարկեց, թե մարզպետի կողմից վախի մթնոլորտ է ձևավորվել ընտրողների շրջանում և մարդկանց հորդորեց չվախենալ ճնշումներից, քանզի կորցնելու բան չունեն:

Իսկ Գորիսում էլ հիշեց, թե ինչպես էին Կապանում, իր խոսքերով ասած, մարզպետի ուղարկած մարդիկ իրեն «վատ հարցեր» տալիս: «Ձեր մարզպետը, որ նոր ա եկել ու գործից բան չի հասկանում, մարդկանց սովորացնում ա, որ ինձ վատ հարցեր տան: Ասում ա` պարոն Ծառուկյան, Դուք 2012 թվականին էլ ծրագիր ներկայացրիք, բայց ոչ մի բան չեղավ: Ես պատրաստ եմ բոլորի հարցերին պատասխանելու:

Ասում եմ` էդ քո սովորացնողին ասա, որ պարոն Ծառուկյանը տեսավ, որ 50+1 չհավաքեց, դրա համար կոալիցիա չկազմեց, որ ժողովուրդը չասի, բա ինչո՞ւ դա չեղավ»,- ասաց նա:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara