Ծառուկյանը հայտարարեց մոբիլիզացիա եւ բացահայտ միացավ Փաշինյանին

0

mediamax.am  — Երեւան: Մեդիամաքս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը վկայում է այն մասին, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը միանում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին եւ կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել եւ լինելու ենք մեր ազգի եւ հայրենակիցների կողքին», — ասված է հայտարարության մեջ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache