Լրահոս

Ծառուկյանը կպատժի երկու հոգու

 

«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքի ութ ըմբոստներից երկուսի ճակատագիրն արդեն հայտնի է: Այսպիսով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները վայր կդնեն Վահան Կարապետյանը եւ Խաչիկ Մանուկյանը: Մեր տեղեկություններով՝ նախօրեին՝ երեկոյան, Թուրքիայի չվերթով Հայաստան է ժամանել Խաչիկ Մանուկյանը, ով ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումը հետ վերցնելուց հետո ընդհատակ էր անցել:

Երեւան ժամանելուն պես նա ուղիներ է փնտրել Ծառուկյանի հետ «անվնաս» հանդիպելու, սակայն, ի վերջո, համարձակություն չի ունեցել այցելելու: Սակայն նշենք, որ Մանուկյանին մանդատից զրկելը անխուսափելի է: «Ծառուկյան» դաշինքի առաջնորդն արդեն որոշել է, որ Խաչիկ Մանուկյանը վայր դնի իր մանդատը, որպեսզի նրա փոխարեն ԱԺ պատգամավոր դառնա Ծառուկյանի օգնական, «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing