Ծառուկյանը վարչապետ չի սիրեր

1

Գագիկ Ծառուկյանն աստղաբաշխական գումարներ և էլի աստղաբաշխական ունեցվածք, ավելի աստղաբաշխական բիզնեսներ ունի: Նա միշտ հայտարարում է իր եկամուտների մասին և ներկայանում որպես ազնիվ հարկատու և թափանցիկ աշխատող գործարար, սակայն, չգիտես ինչու, նա Հայաստանի վարչապետերի հետ հեչ հավես չունի, ուղղակի վարչապետ չի սիրում:

Նրա և վարչապետ Տիգրան Սարգսյանի ջրերը մեկ առվով չէին հոսում՝ է′լ գող փիսո, է′լ քաչալ շուն. նրանք իրենց միջոցներով «ներկում-նախշում» էին միմյանց. խնդիրըֆինանսականից մինչև անձնական էր:

Հենց սկսվում էին Ծառուկյանի բիզնեսների ստուգումները՝ ծառուկյանականներն սկսում էին քարկոծել թե′ վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունը, թե′ կառավարության առաջարկած բյուջեն:

Այս տարիներին ոչինչ չի փոխվել. հենց Պետեկամուտների կոմիտեն փորձում է ստուգումներ անցկացնել կամ քիչ թե շատ կառավարելի դարձնել ծառուկյանական հովանու տակ գտնվող բիզնեսները, սկսվում է գրոհ կառավարության վրա:

Եթե Ծառուկյանն զգուշանալու առիթ չունի, ապա ինչի՞ց է վախենում կամ զգուշանումթե՞ մտածում է, որ ավելի շատ հարկեր կվճարի, որի ցանկությունը չունի:

«Չար լեզուներն» ասում են, որ թեև «Առինջ մոլում», ըստ Ծառուկյանի, տաղավարների համար վաճառողներից գումար չի գանձնվում, սակայն ճարպիկ մարդիկ լավ էլ գումար են հավաքում՝ Ծառուկյանի աչքից ու ականջից հեռու:

Եվ հայտնի չէ, թե Ծառուկյանի «հավատարիմներն» էլ ինչեր են անում հենց Ծառուկյանի թիկունքում. գուցե դա է պատճառը, որ նա իր աղջկան է նշանակել «Ծառուկյան» հիմնադրամի նախագահ՝ չվստահելով ուրիշներին:

Չի բացառվում նաև, որ Ծառուկյանը տեղյակ է իր «հավատարիմների» քայլերից և չի ուզում սեփական կեղտոտ խոհանոցն ի ցույց դնել՝ մատնելով՝ մտերիմների վրա ազդեցություն չունենալու իր անկարողությունը. որ մի գողացող ձեռքը բռնի:

Թույլ կետը մնում է վարչապետը, ով էլ որ նա լինի. այժմ Կարեն Կարապետյանն է և հին ու նոր մտերիմները, հավատարիմներն ու անհավատարիմները: Ծառուկյանի աչքին մաքրամաքուր երևալու համար փորձում են վարչապետին, նրա վարած տնտեսական քաղաքականությունը, նաև բյուջեն սևացնել և դա անում են, ոչ թե որ իրոք այդպես են կարծում կամ մտահոգ են, այլ պարզապես Ծառուկյանի աչքերին են թոզ փչում՝ թե աշխատում ենք, այնինչ իրենց հետքերն են կորցնում:

Չի բացառվում, որ Ծառուկյանը ևս թաքցնելու բան ունի, ոչ ոք արդարության և ազնվության վրա չի հարստանում. ինչպես բոլոր գործարարները, որոնք մի օր գողացել են, այնպես էլ Ծառուկյանը, ևս վախենալու բան ունի: Այնպես որ` նա վարչապետ չսիրեր, հո մե՞ղք չէ վարչապետին չսիրելը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache