Լրահոս

Ծառուկյանը վերցնում է իշխանությունը

 

Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավի ավարտին կարճ ժամանակ է մնացել: Քարոզարշավի առաջին իսկ օրերից նկատելի էր հանրային մեծ վստահությունը Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի նկատմամբ: Գագիկ Ծառուկյանի վարկանիշը բավական բարձր է: Այս պահին չկա որևէ քաղաքական գործիչ, որը կարող է իր վարկանիշով մրցակցել Ծառուկյանի հետ: Մրցունակ է նաև Ծառուկյանի ղեկավարած դաշինքի նախընտրական ծրագիրը:

Հանրությունն իսկապես վստահում է Գագիկ Ծառուկյանին և նրա թիմին: Նրանց առաջ քաշած 15 առաջնահերթ իրականացվելիք կետերը իրատեսական են ու դա գնահատում են քաղաքացիները: Այս է պատճառը, որ օրերս «Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակելով իր սոցհարցման արդյունքները հայտարարեց, որ առաջին տեղում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքն է:

Պետք է նկատել, որ այս ընտրություններին իշխանափոխության իրական հնարավորություն է ստեղծվել: Հանրային տրամադրությունից և քարոզարշավի ընթացքից պետք է եզրակացնել, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը ապրիլի երկուսին կվերցնի քաղաքական իշխանությունը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing