Լրահոս

Ծառուկյանը զայրացել է

 

bezymyannyj

hayeli.am – «Հրապարակ» թերթը գրում է, որ սեփական ինքնաթիռով Քաթարի մայրաքաղաք Դոհա մեկնած Գագիկ Ծառուկյանը նույն ինքնաթիռով էլ մեկնել է Անթիլիաս` Արամ Ա-ի հետ հանդիպման` հալեպահայության խնդիրների լուծման նկատառումներով: Որքան գումար է այս անգամ ներդնելու այդ խնդրի լուծման համար, լրատվամիջոցին չի հաջողվել պարզել։
Թերթը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ նա 500 հազար ԱՄՆ դոլար էր նվիրել:
«Քաղաքականություն մուտքի նախադռանը կանգնած Ծառուկյանի այս մի այցը Լիբանան ունի մի քանի այլ «հմայքներ» ևս. նախ` Ծառուկյանն առաջ է ընկնում ֆորբսահայ Ռուբեն Վարդանյանից, որը նույնական ծրագիր է սկսել սիրիահայության համար, և ապա՝ որքան էլ պարադոքսալ, Ծառուկյանի այս այցը Դաշնակցության պատմական օրրան Անթիլիաս կատարվել է առանց Դաշնակցության և նրա առաջնորդ Հրանտ Մարգարյանի ուղեկցումի:
Նախկինում նման այցերի ժամանակ Ծառուկյանին ուղեկցում էր հենց ընկեր Հրանտը. նախորդ տարի՝ Անթիլիաս, այս տարի սեպտեմբերին` Իրան, նա բոյով մեկ կանգնած էր գործարարի կողքին: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ի և Ծառուկյանի միջով «սև կատու» է անցել»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing