good-banner
Без рубрики

Ծառուկյանն աչք ունի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա.

 

h

Yerkir.am «Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ երեկ Երեւանում վեր է խոյացել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները խորհրդանշող հուշարձանը: Հուշարձանի բացումը եւ հայկական ֆուտբոլի  հանդեպ հեռահար հետաքրքրությունը Ծառուկյանի կողմից պատահական չէ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անընդմեջ պարտություններից, առավել եւս վերջին՝ Ռումինիա-Հայաստան խաղի խայտառակ պարտությունից հետո հաճախացել են խոսակցությունները, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հիվանդության պատճառով չի կարողանում լիարժեքորեն իրականացնել իր գործառույթները եւ պետք է հրաժարական տա: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը փորձում է ընդլայնել իր տիրապետությունը եւ ՀԱՕԿ-ի հետ գլխավորել նաեւ ֆուտբոլի ֆեդերացիան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara