Լրահոս

Ծառուկյանն առաջարկում է հանել արագաչափերն ու կարմիր գծերը

 

collage-5-819x452

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի ամենակարևոր և առաջնային քայլերի ներկայացումը: ԱԺ ԲՀԿ-ական պատմավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց 15 առաջնային քայլեր, որոնք իրականացվելու են իրենց կողմից ժողովրդի մեծամասնության վստահության քվեն ստանալուց հետո:

Մենք արդեն անդրադարձ կատարել էինք Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցրած առաջարկներից մի քանիսին՝ մասնավորապես, փոքր ու միջին բիզնեսին մի քանի տարի հարկերից ազատելուն: Սա, իսկապես, հեղափոխական առաջարկ է ու 180 աստիճանով փոխելու է երկրի տնտեսական դրությունը: Վստահաբար կարելի է ասել, որ կկանգնեցնի արտագաղթը ու կնպաստի նաև հայրենիք վերադառնալուն:

Միքայել Մելքումյանի կողմից հնչեցված բոլոր քայլերն էլ ուշադրության արժանի են, սակայն պետք է առանձնացնենք երկուսը, որոնք կպել են գրեթե բոլորի գրպանին, իսկ հանրության բավական մեծ հատվածին դրել են պարտքերի տակ: Խոսքը արագաչափերի և կարմիր գծերի վերացումն է: Տուգանքների չափն այնքան մեծ է, որը մարդիկ ստիպված են լինում վարկ վերցնել, որպեսզի ազատվեն այդ պարտքերից: Տարեկան ՀՀ քաղաքացիներն ավելի քան 6 միլիարդ դրամ տուգանք են մուծում, իսկ այս գումարների մեծ մասը մինչև վերջերս գնում էր մասնավոր գործարարների գրպանը:

«Ծառուկյան» դաշինքի այս առաջարկն արդեն իսկ ոգևորել է հազարավոր վարորդների: Իրենց ընտանիքի օրվա հացը վարորդությամբ ապահովող քաղաքացիները վաստահ են, որ Ծառուկյանն իր այս խոստմանը տեր է կանգնելու: Տաքսու վարորդները հայտարարում են, որ նման առաջարկ որևէ քաղաքական ուժ չի իրականացրել, իսկ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եղած վստահությունը նրանց պարտավորեցնում է ընտրել «Ծառուկյան» դաշինքը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing