Լրահոս

Ծերեթելիի բժշիկները ծնունդիս նվեր արեցին՝ ինձ տալով երեխայիս դին. ողբերգական դեպք Երևանում

 

78402293

 Jpitov.ru —  Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում բնակվող Հռիփսիմե Ղարիբյանը չգիտի՝ ինչ պատասխանի 2,5 տարեկան երկվորյակ տղային՝ Սամվելին: Երեխան քանի օր է՝ կանգնում է եղբոր՝ Հարությունի մեծադիր նկարի առջև ու անընդհատ կրկնում. «Մամա, Աութ, մամա Աութ»: Ինչ իմանա երեխան, որ եղբայրը , ով իրենից 5 րոպե առաջ է ծնվել՝ այլևս չկա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երկվորյակների մարը՝ Հռիփոսիմեն ասում է. «Սեպտեմբերի 5-ին երեխան միքիչ թուլություն է ունենում և ջերմում է: Նրան տեղափոխում են Երևանի Բաբլոյանի անվան հիվանդանոց, որտեղ հետազոտելուց հետո տեղափոխում են Ծերեթելի փողոցի վրա գտնվող Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Երեխան ինքնուրույն քայլելով, խոսելով՝ մտնում է հիվանդանոց՝ իմ ձեռքը բռնած: Հանձնում ենք բժիշկներին, ովքեր միանգամից ոչ տանում, ոչ բերում են , պատասխանում են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մեր հարցին՝ ինչպես կարող է ծանր երեխան քայլելով ու խոսելով մտնի հիվանդանոց՝ նրանք չեն կարողանում պատասխան տալ, այլ միայն ասում են՝ մայրիկ, դուք դրսում սպասեք: Մեկ օր անց երեխայի վիճակաը դառնում է օրհասական ու մենք վստահ ենք, որ դա եղել է Ծերեթելիի բժիշկների մեղքով, ովքեր ցուցաբերել են անպաստախանատու վերաբերմունք ու բժշկին ոչ վայել պահվածք: Տեսնելով, որ երեխայի կյանքը մազից է կախված, Ծերեթելիից ռեանիմոբիլով տղայիս տեղափոխում են նորից Բաբլոյանի հիանդանոց, որտեղ բժիշկները ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի փրկեին մահվան ճիրաններում հայտնված երեխայիս կյանքը: Ցավոք, սեպտեմբերի 8-ին հիվանդանոցից մեզ տեղեկացնում են, որ երեխան մահացել է: Ճիշտ է՝ իմ հրեշտակին հետ չեմ բերի, սակայն ուզում եմ, որ մեղավորները պատժվեն, իսկ այս դեպքում մեղավորը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի այն բժիշկներն են, որոնց անփութության պատճառով երեխաս չկա՝որպեսզի մյուսների դաս լինի: Անգամ թշնամուս չեմ ցանականա այն վիշտը, որ ապրում եմ ես: Ծերեթելիի բժշիկները ծնունդիս նվեր արեցին՝ ինձ տալով երեխայիս դին: Խնդրում ու պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»:

84624865 29413451

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing