good-banner
LifeStyle Առողջություն

Ծերության կանխարգելում ճակնդեղի օգնությամբ

 

57459bb2a19e3

Բազուկն  ուժի, երկարակեցության ու էներգիայի աղբյուր է: Այդ բանջարեղենում առկա է միկրոտարերի ու վիտամինների մեծ քանակություն, սակայն, բացի նշված oգտակար հատկությունների, այն նաև հանդիսանում է  հակատարիքային կանխարգելման աղբյուր:  Այդ բանջարեղենի օգնությամբ  հնարավոր է  խուսափել սպիտակ մազերի վաղաժամ հայտնվելուց, մազաթափությունից և անգամ վերականգնել պոտենցիան:

 

Բազուկն արյան բոլոր հիվանդությունների կանխարգելիչ միջոց է: Այն հանդիսանում է երկաթի պարունակությամբ առաջատար բանջարեղեններից մեկը, քանի որ 100 գրամ բազուկում առկա է 140 մգ երկաթ: Իսկ այդ ցուցանիշը 2-րդն է սխտորից հետո: Սակայն երկաթի յուրացմանը պետք է նպաստի վիտամին С-ն,  որը և մեծ քանակությամբ առկա է այս մթերքի մեջ: Այդ պատճառով  արյան մեջ հեմոգլոբինի բարձրացման կամ արյան հիվանդության բուժման ազդեցության բարձրացման համար  մարդու սննդակարգում պետք է  միշտ լինի բազուկ:

 

Բազուկի մեջ առկա է նաև կոբալտ, որը նպաստում է էրիթրոցիտների   առաջացմանը: Հենց այս  միկրոտարն է ապահովում օրգանիզմի  լիրաժեք վերականգնումը դեֆիցիտային սակավարյունության դեպքում:

 

Արյան բարելավումը շատ կարևոր պրոցես է  տարիքային փոփոխությունների ժամանակ, ինչպես տղամարդկանց այնպես էլ կանաց մոտ: Այդ պատճառով, սննդակարգը պետք է հարստացված լինի ոչ միայն  եփած բազուկով, այլ նաև հյութով:

 

Բազուկի կանոնավոր օգտագործումը կանխում է մազերի վաղաժամ ճերմակելը: Ամբողջ գաղտնիքը բանջարեղենի մեջ առկա մեծ քանակությամբ պղնձի մեջ է(100 գրամ մթերքի մեջ 140 մգ պղինձ):Օրգանիզմում պղնձի դեֆիցիտը հանգեցնում է մազերի վաղաժամ ճերմակելուն և ընդհակառակը, նրա համալրումը  երկարաձգում է մազերի բնական գույնի պահպանումը:

 

Բազուկի հյութի մեջ առկա ճիշտ քանակությամբ միկրոտարերը  ապահովում են օրգանիզմի ճիշտ նյութափոխանակությունը, արյունաստեղծումն ու սեռական օրգան համակարգերի նորմալ աշխատանքը: Տղամարդկանց օրգանիզմը հարկավոր է  միշտ համալրել ցինկի պակասը, քանի որ նրա դեֆիցիտը հանգեցնում է  վաղաժամ  իմպոտենցիայի:Այդ պատճառով ձեր սննդակարգում ընդգրկեք մեծ քանակությամբ բազուկ:

Աղբյուր

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing