Ծեծկռտուք՝ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների ու նրան սատարողների միջեւ . Հրապարակ

245

galatv.am — Հրապարակ օրաթերթի տեղեկություններով, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում իսկական ծեծկռտուք տեղի ունեցավ հոգևորականների մասնակցությամբ։

Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն անցկացրեց և երբ լքում էր եկեղեցին, նրա հրաժարականը պահանջողները՝ Հայր Կորյունի գլխավորությամբ կաթողիկոսին նվիրված շարական երգեցին, հետո սկսեցին բղավել «Գարեգին, հեռացիր»։

Կաթողիկոսին պաշտպանողներն էլ,ի պատասխան վանկարկում էին՝ «վեհափառ, վեհափառ»։ Սրան հաջորդեց քաշքշուկ, հետո նաև ծեծկռտուք։ Ոստիկանությունը նույնպես միջամտեց, նույնիսկ մարմնական վնասվածքներ ստացողներ եղան։

Բախման ամենաթեժ պահին, երբ կաթողիկոսը դուրս էր գալիս եկեղեցուց, նրա հրաժարականը պահանջողները շրջապատել էին վեհափառին ուղեկցող հոգևորականներին։ Կաթողիկոսը մի կերպ կարողացավ հեռանալ, սակայն նրա հեռանալուց հետո էլ վիճակը չհանդարտվեց։

Մանրամասներն՝ այստեղ

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache