Լրահոս

Ճանապարհային ոստիկանները Mercedes-ի օրինախախտ վարորդի ավտոմեքենայում հայտնաբերել են 17-ամյա առևանգված աղջկան (տեսանյութ)

 

arevangvac axjik

shamshyan.com — Երեկ՝ հուլիսի 6-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ Սևան-Երևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են դեպի Երևան ընթացող Mercedes մակնիշի 33 DՍ 366 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարում է Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 23-ամյա Գուրգեն Ղազարյանը: Մինչ Ճանապարհային ոստիկաններից մեկը վարորդից կպահանջեր փաստաթղթերը, մյուս աշխատակիցները ավտոմեքենայի միջից լսում են լացի և օգնության ձայներ: ՃՈ աշխատակիցները, մոտենալով ավտոմեքենային, հետևի նստատեղում նկատում են, որ մի աղջիկ և մի տղա ձեռքերով բռնել են մեկ այլ աղջկա և թույլ չեն տալիս, որպեսզի նա ավտոմեքենայից իջնի: Պարզվում է, որ Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ, 23-ամյա Մհեր Գաբրիելյանը Ճամբարակ քաղաքի Կենտրոնական ճանապարհի վրայից Նիվա մակնիշի ավտոմեքենայով ամուսնության նպատակով Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցի բնակչուհի, 17-ամյա Լուսինե Պողոսյանին իր կամքին հակառակ բռնություն գործադրելով իր ընկերոջ հետ առևանգել են, հետո արդեն Նիվայից տեղափոխել են Mercedes-ը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՃՈ աշխատակիցները առևանգողներին և առևանգվածին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Ճամբարակի բաժին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am