ՃՏՊ Գորիսում. պայմանագրային զինծառայողը մահացել է.

17

Գորիս քաղաքի Երևանյան խճուղում թիվ 2 հասցեում գործող «Զանգեզուր» կոչվող հացատան դիմաց երեկ երեկոյան բախվել են Քարահունջ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Արման Պողոսյանի վարած ГАЗ 27057 մակնիշի 07 PR 088 համարանիշի և Վերիշեն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Վահիկ Բակունցի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RP 016 համարանիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով Վ. Բակունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր՝ 29-ամյա Արմեն Մինասյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Ա. Մինասյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache