Լրահոս

ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհ

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 28-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում եղել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-06» մակնիշի 35 FG 476, «ԳԱԶել 33012» մակնիշի 307 LT 67 բեռնատարը (վարորդ՝ 1991 թ. ծնված Ն. Վ.) և «Opel Vectra» մակնիշի 19 ST 398 (վարորդ՝ 1972 թ. ծնված Ռ. Ղ-ը, ում տեղում ցուցաբերվել է համապատասխան օգնություն) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է (1987 թ. ծնված Ա. Ո.):


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing