Լրահոս

«Ճվճըվ Արոյի» անուղղելի 24-ամյա տղան կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանություն. նա բացահայտ հափշտակել է քաղաքացու պարանոցի ոսկյա շղթան

 

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 12 շենքի բնակիչ, նախկինում դատապարտված 24-ամյա Սերժ Արայի Վարդանյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ին, գիշերը ժամը 03։00-ի սահմաններում Հրաչյա Քոչարի փողոցի 44/2 շենքի դիմաց Երևանի բնակիչ՝ 38-ամյա Կ. Գ.-ի պարանոցից ոսկյա շղթան պոկելու եղանակով բացահայտ հափշտակելու մեջ։

Ս. Վարդանյանը ոսկյա շղթան հափշտակելուց հետո դիմել էր փախուստի՝ ՝ տուժածին պատճառելով 200 հազար դրամի վնաս, իսկ տուժած Կ. Գ.-ն եղել է իր Opel Astra մակնիշի կայանված վիճակում գտնվող ավտոմեքենայում ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Վարդանյանը հանրությանն հայտնի «Ճվճըվ Արոյի» որդին է, ով բազմաթիվ անգամ հայտնվել է իրավապահների տեսադաշտում և հայտնի է իր լկտի պահվածքով։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գոծ՝ ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am