Ծնողները ևս մեղավոր են, որ աշակերտի պայուսակը ծանր է. Լևոն Մկրտչյան

1

Արդեն 40 տարի դպրոցական դասագրքերի ծանրության պրոբլեմը հանրակրթական համակարգի համար առաջին խնդիրն է: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, այստեղ մեծ խնդիր կա, որը տարբեր երկրներ տարբեր կերպ են լուծում. «Հարուստ երկրները փորձում են երկու բազա ստեղծել՝ մի դասագիրք տանը, մի դասագիրք դպրոցում: Երկրորդ ճանապարհը դասագրքերը մանրացնելն է ըստ թեմաների, որովհետեւ ամեն օր երեխային պետք է դասագրքի մոտ երեք էջը: Դա եռակի ծախս է ավելացնում դասագրքերի պտագրության առումով:

Երրորդ ուղղությունը էլեկտրոնային դասագրքերն են, որ ասենք երեխաները PDF-ով ունենան նյութը՝ պլանշետային ուսուցման անցնելու ժամանակ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այն երեխաները, որոնք անցել են պլանշետային ուսուցման, մեծ դժգոհություն է սկսվում տեսողության խնդիրների շուրջ, քանի որ այդ տարիքի երեխաներին  չի կարելի ծանրաբեռնել պլանշետային ուսուցմամբ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache