Լրահոս

Ծնողները հանդիպեցին սահմանամերձ գոտում ծառայող որդիներին

 

Արդեն հինգերորդ տարին անընդմեջ սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու զորամասերում ծառայող իրենց զավակներին: Հերթական այս այցին, հարավարևելյան սահմանամերձ զորամասերից մեկն ուղևորվող ավտոբուսով, ծնողների հետ միասին մեկնեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ինչպես նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, այս անգամ ևս Երևանի քաղաքապետարանը հոգացել էր, որ ճանապարհին ծնողները որևէ հոգս չունենան: Բարձրակարգ ավտոբուսների շարասյանը ճանապարհի ամբողջ երկայնքով ուղեկցել է ճանապարհային ոստիկանությունը: Ավտոբուսներից յուրաքանչյուրում նաև բժիշկներ են եղել:

Անցած հինգ տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ մինչ զորամասեր մեկնելը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծնողների հետ միասին նախ այցելել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի և մոմեր վառել:

Այնուհետ Երևանի քաղաքապետը և ՀՀ պաշտպանության նախարարը ծնողների հետ միասին այցելել են զորամասերից մեկը, որտեղ նախ ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կինսադրու առջև և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Հարկ է նշել, որ ծնողների այցելության առիթով սահմանամերձ բոլոր զորամասերում կազմակերպվում են հանդիսավոր արարողություններ, որը ևս դարձել է ավանդական ու այս անգամն էլ բացառություն չէր:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով զինծառայողների ծնողների այս այցերի կազմակերպումը, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այն լինելու է շարունակական:

«Զորամասեր զինծառայողների ծնողների այցերը սկսել ենք կազմակերպել 2013թիցև պետք էնշեմոր այս նախաձեռնությունն իսկապես ապացուցել է իր արդյունավետությունըդառնալովպահանջված ու սպասվածԵվ համոզված եղեքոր այս ծրագիրը լինելու է շարունակականումենք տարին երկու անգամ մեր զինվորների ծնողների համար կապահովենք այցելություններըզորամասերոր գան և տեղում ծանոթանան իրենց զինվոր որդիների ծառայությանպայմաններինԱռիթն օգտագործելով՝ կրկին իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀպաշտպանության նախարարինԱրցախի պաշտպանության բանակին և սպայական ողջանձնակազմին՝ մեր այս ծրագիրը պատշաճ իրականացնելուն աջակցելու համարԲանակհասարակություն կապի ամրապնդումը մեզ համար եղել ու շարունակելու է մնալառաջնահերթությունև ես վստահեցնում եմ բոլորիդոր մենք անելու ենք ամեն ինչոր թե՛սահմանին ծառայող մեր զինվորները և թե՛ նրանց ծնողները միշտ զգանոր պետությունը ևհամայնքը մշտապես իրենց կողքին ենՈւզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզսիրելիծնողներոր դաստիարակել եք արժանավոր զավակներովքեր մեծ պատվով ուպատասխանատվությամբ են ծառայում հայրենիքինՄեր զինվորներին մաղթում եմ խաղաղծառայություն և բարի վերադարձ իրենց օջախներ», – նշել է քաղաքապետը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին, ողջունելով զինվորներին ու նրանց ծնողներին, առանձնակի կարևորել է ծրագրի կյանքի կոչումն ու համոզմունք հայտնել, որ այն կարևոր դերակատարում ունի բանակ-հասարակություն կապի ամրապնդման հարցում:

«Շատ ուրախ եմոր արդեն ավանդույթ է դարձել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած այսծրագիրըև հաճելի է արձանագրելոր գնալով այն ընդլայնվում է և ավելի շատ ծնողներ ենկարողանումառիթն օգտագործելովհենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայությանպայմաններինշփվելու իրենց տղաներիիսկ իրականում մեր հայրենիքի պաշտպանների հետԱյսօր այդ ավանդույթը սկսում է կյանք առնել նաև ՀՀ մարզերումԻրականում բանակհասարակություն կապը սկսում է ընտանիքի հետ զինծառայողի կապի արդյունավետությունիցՄենքիրոքշնորհակալ ենք ձեր ծնողներին այն դաստիարակության համար որով դուքզորակոչվել եք հայկական բանակ», – նշել է Վիգեն Սարգսյանը:
Հանդիսավոր արարողության ժամանակ լավագույն զինծառայողներն արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Զինվոր որդիների հետ հանդիպումը, որքան սպասված, նույնքան էլ հուզիչ էր: Շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևոր այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար՝ ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն իսկապես ավելի է ոգևորում ու քաջալերում իրենց զինվոր որդիներին:

Հիշեցնենք, որ հերթական այս այցի շրջանակում ծրագրից օգտվել են երևանաբնակ ժամկետային զինծառայողների ավելի քան 1600 ծնողներ:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am