Ծրագրում ենք ունենալ ոչ թե հատուկ կործանիչ ավիացիա, այլ բազմաֆունկցիոնալ օդուժ

69

Վերջերս ռուսական լրատվամիջոցներն ու ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել են Հայաստանի կողմից՝ ռուսական Су-30СМ կործանիչների ձեռքբերման հնարավորության մասին:

Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում հիշեցնում է eadaily-ի լրագրողը և հետաքրքրվում՝ իրո՞ք այդպես է, Ռուսաստանի հետ այդ հարցով բանակցություններ վարվո՞ւմ են, և արդյո՞ք Հայաստանը զարգացնում է կործանիչ ավիացիան:

Տոնոյանը պատասխանել է, որ երկնքում գերիշխելը միշտ համարվել է ռազմական գործողություններում հաջողության հասնելու կարևոր երաշխիք: Նախարարի խոսքերով՝ եթե մինչ այժմ, հաշվի առնելով թե՛ առկա ռեսուրսների ծավալը, թե՛ ռազմաօդային ուժերի օգտագործման տարբերակները, երկնքում գերիշխելու պայքարում նախապատվությունը տալիս էին հակաօդային պաշտպանության զարգացմանը, ապա այժմ ծրագրում են զարգացնել նաև օդային բաղադրիչը:

Նախարարը հայտնել է, որ գնումների համար քննարկում են տեխնիկական և ռազմական հագեցվածության տարբեր կոնֆիգուրացիաներ ունեցող ռազմական ինքնաթիռների մի քանի մոդել:

Այստեղ, ըստ նախարարի, կարևոր է այն, որ ծրագրում են ունենալ ոչ թե հատուկ կործանիչ ավիացիա, այլ բազմաֆունկցիոնալ օդուժ, որ հնարավոր լիներ օգտագործել մի շարք խնդիրների իրագործման համար, այն է՝ օդային նպատակների խափանման, ԶՈւ անմիջական օդային աջակցության, ինչպես նաև խորքային ավիացիոն հարվածներ հասցնելու համար:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache