Թելը երազում (երազահան)

12

Եթե կին ես ու տեսել ես, որ թել ես կծկում, հակառակորդներ ունես, որ փորձում են բամբասանքներով խճճել քո և ամուսնուդ (կամ քեզ մոտիկ մի այլ մարդու) հաշտ ու խաղաղ հարաբերությունները: Երազդ հուշում է, որ համբերատար լինես, ուշադրություն չդարձնես այդ բամբասանքներին, ամուսնուդ (կամ քեզ մոտիկ մի այլ մարդու) ցույց չտաս, որ բամբասանքներ ես լսել և շարունակես կյանքիդ բնական ընթացքը:
Եթե այրամարդ ես ու թել ես տեսել, երազդ հուշում է, որ թեև առայժմ գործերդ հաջող են ընթանում, բայց ինչ-որ մեկը թաքուն դավեր է նյութում քո դեմ, որը կարող է բացասաբար անդրադառնալ գործերիդ ընթացքի վրա: Ուրեմն պիտի բարեկամներիդ հետ ունեցած կապերդ ավելի ամրապնդես ու դարձնես ավելի հուսալի:

Տառերի ցանկն այստեղ