Լրահոս

«Տեռորը» շարունակվում է՝ հանուն համատեղ բիզնեսի

 

«Ժամանակ» թերթը գրում է. Տոնավաճառների աշխատակիցներն այսօր դարձյալ հավաքվելու են կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ, որպեսզի իրենց խնդրին լուծում տրվի:

Տոնավաճառի աշխատակիցները պահանջում են, որպեսզի հարկային մարմնի աշխատակիցները դուրս գան տոնավաճառներից ու տեղի անտեղի իրենց չտուգանեն: Նշենք, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո ոչինչ չի փոխվել: Հարկայինի աշխատակիցները նույն ինտենսիվությամբ ստուգումներ են իրականացնում եւ տեռորի ենթարկում տոնավաճառի աշխատակիցներին:

Մենք արդեն գրել ենք, որ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում՝ տոնավաճառի աշխատակիցներին տեղափոխել վարչապետի եւ Սամվել Կարապետյանի համատեղ նոր կառուցվող տոնավաճառի տարածք, որը գործելու է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

mitk.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara