Տեսահարցազրույց. Դիանա Գասպարյան. Քայլ արա, Էջմիածին …

23

Հոկտեմբեևրի 21-ին քաղաքապետի ընտրություններ են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, այն բանից հետո, երբ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի արդյունքում քաղաքապետը հրաժարական է տվել:

Էջմիածնում այլևս չկա մանվելգրիգորյանական ազդեցությունն ու դրա արդյունքում է, մեր կարծիքով, որ առաջադրվել են 14 թեկնածուներ: Նրանցից երկուսն արդեն հասցրել են ինքնաբացարկ հայտնել, ընտրապայքարում են 12-ը:

ՄԻՏՔ.am-ի խմբագրակազմը հոկտեմբերի 10-ին՝ քարոզարշավի ընդամենը երկրորդ օրը, Էջմիածին քաղաքում էր, որտեղ խմբագիր Սիմոն Սարգսյանը տեսահարցազրույցներ է վարել 8 թեկնածուների հետ, մյուսները՝ զրուցել են փողոցում՝ էջմիածինցիների հետ: Համապատասխան նյութերը՝ հաջորդիվ:

Թեկնածուներից՝ Վազրիկ Գրիգորյանին Էջմիածնում հայտնաբերել չհաջողվեց, նա ամբողջ օրն այդպես էլ հեռախոսազանգին չպատասխանեց, իսկ ծանոթներից ոմանք հայտնեցին, որ նա դեռ չի սկսել ընտրապայքարն ու հայտնի էլ չէ կսկսի, թե՝ ոչ, նախընտրական շտաբ չունի: Գագիկ Բաղրամյանը մեզ հեռախոսով փոխանցեց, որ Էջմիածնում չէ, իսկ ընդհանրապես տպավորություն էր, որ ասելիք պարզապես չունի: Իսկ Վարդան Առաքելյանին, Սերգեյ Սարգսյանին ու Սուսաննա Մարգարյանին չկարողացանք գտնել ու զրուցել՝ հայցում ենք նրանց ներողամտությունը: Եթե իրենք կամ՝ մյուսներն էլ, կապի մեջ կմտնեն՝ սիրով:

Ստորև ներկայացնում ենք մեր տեսահարցազրույցը Էջմիածնի քաղաքապետի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու, մինչ ընտրությունները Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache