Լրահոս

Տեսախցիկներն արձանագրել են Երևանի Սայաթ Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում BMW-ի և Mercedes-ի՝ մահվան ելքով ավտովթարի պահը

 

2016-07-10_111044-640x359

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է հուլիսի 10-ին Երևանի Սայաթ Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, երբ Mercedes-ի և BMW-ի բախումից հետո BMW-ն բախվում է ճանապարհի երթևեկությունը կարգավորող «սվետաֆորին» և էլեկտրասյանն ու հետո կողաշրջվում: Տեսանյութից ակնհայտ երևում է, որ Mercedes-ի վարորդը պետք է զիջեր BMW-ի վարորդին, իսկ BMW-ն էլ գերազանցել է սահմանված արագությունը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 10-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում բախվել էին 29-ամյա Կարեն Սանթրոսյանի վարած BMW մակնիշի 34 TQ 085 համարանիշի և 30-ամյա Արմեն Թումանյանի վարած Mercedes C մակնիշի 34 AN 407 համարանիշի ավտոոմեքենաները: Հարվածի հետևանքով BMW-ն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով բախվել էլեկտրասյանն ու խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակրին /սվետաֆոր/: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում կողաշրջված ավտոմեքենայի միջից դուրս էին բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի, ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները` քաղաքացիների և փրկարարների օգնությամբ, տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց էր ուղեկցել Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության կենտրոնի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Էգդար Հայրապետյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանն ու Էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանը: Դեպքի վայր էր ժամանել Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ քիչ հետո ժամանել էին նաև Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանն ու ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը: Ժամանել էր նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էին պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ տեղափոխված վիրավորը, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում` մահացավ: Գ. Շամշյանի տեղեկություններով` BMW-ի վարորդը ոստիկանության ծառայող էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am