Տղամարդկանց 5 գլխավոր բարդույթները, որոնց մասին նրանք երբեք չեն բարձրաձայնում

45

Մարդկային հոգեբանությունը շատ նուրբ և զգայուն գործիք է, որն արձագանքում է արտաքին տարբեր ազդակների։ Բայց ոչ պակաս կարևոր են նաև ներքին կարգավորումները, որոնք մարդը ձեռք է բերում ողջ կյանքի ընթացքում։ Դրանց թվում են նաև հոգեբանական բարդույթները, որոնք ազդում են տղամարդու և կնոջ վարքի և անհատականության վրա։

Եթե ձեզ թվում է, թե բոլոր տղամարդիկ ուժեղ են և զրկված են բացասական մոտիվներից և կարգավորումներից, ապա դուք սխալվում եք։ Տղամարդիկ նույնիսկ իրենք իրենց չեն ուզում խոստովանել, որ բարդույթներ ունեն, այդ պատճառով էլ փորձում են դրանք հնարավորինս թաքցնել։ Իսկ ոմանք չեն էլ կասկածում, որ իրենք բարդույթներ ունեն։

Իսկ թե որոնք են տղամարդկանց ամենահիմնական հինգ բարդույթները, պարզենք Hing.am-ի հետ միասին։

1. Նապոլեոնի բարդույթ

Կարճ բոյով տղամարդիկ ամաչում են այս փաստից հատկապես իրենցից բարձրահասակ մարդկանց կողքին կանգնելիս։ Սակայն նրանք մեկ այլ ոլորտում մյուսներին գերազանցելու մեծ հավակնություններ և ցանկություն ունեն։

2. Դժգոհություն՝ քաշից

Ավելի ստույգ ասած՝ դժգոհություն ավելորդ քաշից, ինչի մասին ամեն անգամ հիշեցնում է հայելին։ Այստեղից էլ ծագում են մարզասրահ գնալու մտքերը և այդպես ամեն անգամ։

3. Սոցիալական կարգավիճակ

Տղամարդն անհարմար է զգում խոստովանել կնոջը, որ հասարակ ինժեներ է։ Չէ որ նա ինքն էլ կուզենար թանկարժեք այցեքարտ և սեփական վարորդ ունենալ։

4. Ճաղատություն

Մազերի կորուստը հակառակ սեռի մոտ որպես գրավչության նվազման վրա ազդող գործոն է դիտարկվում։

5. Գեղեցիկ կանայք

Դուր եկած աչքի ընկնող կնոջը առաջարկություն անելու վախը ճնշում է անվստահ տղամարդկանց։ Արդյունքում նրանք կամ միայնակ են մնում, կամ համաձայնում են ավելի ոչ գրավիչ տարբերակների։

Ինչպես տեսնում եք, տղամարդիկ էլ են իրենց անվստահ զգում կապված իրենց հասակի, քաշի, մազածածկույթի հետ։ Բայց չէ որ մենք նրանց սիրում ենք այդ ամենից անկախ։ Եթե տղամարդու հետ հուսալի և հարմարավետ է, ապա մնացած որակները չես էլ նկատում։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache