Տղամարդու ավելորդ քաշը կարող է բերել անպտղության

77

ԱՄՆ -ից մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են ավելոդ քաշի ազդեցությունը օրգանիզմի վրա։ Պարզվել է , որ ավելորդ քաշը կարող է բերել տղամարդկային անպտղության։

Վաղուց ապացուցված է , որ ճարպակալումը վատ է  անդրադառնում մարդու կյանքի բոլոր կողմերի վրա։ Բացի այն , որ անհարմար է և արտաքինից ոչ հաճելի, ավելորդ քաշը հանգեցնում է մի շարք լուրջ հիվանդությունների։

Նյու-յորքյան Բուֆալո շրջանի համասարանի գիտնականները հետազոտություններ են անցկացրել պարզելու համար ավելորդ քաշի և ֆերտիլ խնդիրների կապը։

Բացի նրանից, որ ավելորդ քաշը հանգեցնում է կարդիոլոգիական հիվանդությունների, շաքարային դիաբետի, հիպերտոնիայի, օնկոլոգիայի, ինստուլտի և այլ հիվանդությունների վիճակի, այն լուրջ ազդեցություն ունի սեքսուալ ակտիվության վրա։

Առողջ ինտիմ կյանքի համար մեծ նշանակություն ունի օրգանիզմի հարմարողականությունն և տոկունությունը։ Ինչպես նաև քաշի խնդիրների դեպքում խանգարվում է հորմոնալ բալանսը  և շոշափելի ընկնում է տեստոստերոնի մակարդակը։ Դրա հետևանքով տղամարդկանց մոտ իջնում է լիբիդոն, ինչն էլ անդրադառնում է սեքսուալ ձգտման վրա։ Բացի այդ , ավելորդ քաշի պատճառով քչանում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ, դանդաղում է արնամատակարարումը, ինչն էլ առաջացնում է էրեկտիլ դիսֆունկցիա։

Ճարպակալման արդյունքում տեստոստերոնի մակարդակի իջեցման հետևանքով թուլանում է սեռական օրգանի զարգացումը, թուլանում են ոսկրերը։ Այդ հորմոնի մակարդակի բարձրացումը սկսվում է պատանեկան տարիքում և շարունակվում է մինչև հասունացման շրջան։

Ազդրերի հատվածի ավելորդ ճարպային հյուսվածքի պատճառով բարձրանում է ամորձիների ջերմաստիճանը , ինչն էլ առաջ է բերում սերմնահեղուկի արտադրման խնդիրներ։ Ցածր որակի սերմնաբջիջների և նրանց շարժողականության անկման պատճառով տղամարդկանց մոտ անպտղության առաջացման վտանգը մեծանում է ։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache