Լրահոս

Տղան ոստիկանների ձեռքում ուշագնաց էր լինում՝ ձեռքերն էին ոլորում. բիրտ ուժ՝ Ազատության հրապարակում

ushatapvor-tra

aravot.am — Ինչպես տեղեկացրել ենք,  Ազատության հրապարակում թեժ բախումներ էին ընթանում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: «Մենք ենք տերը մեր երկրի», «Ոչ թալանին» քաղաքացիական շարժումները հանրային քննարկում էին կազմակերպել, որի ժամանակ մի քանի ակտիվիստներ իրենց տեսակետը ներկայացրեցին, թե ինչպես կարելի է ժողովրդին դուրս բերել փողոց:

Մինչ որոշում կկայացնեին՝ ոստիկաններն անցան գործի ու սկսեցին ակտիվիստների թեւերը ոլորել, մտցնել ոստիկանական մեքենա: Բախումների ժամանակ ներկա էր նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, նա փորձում էր կանխել ու զսպել ոստիկաններին: Հյուսիսային պողոտայի մոտակայքում ոստիկանները մի երիտասարդ տղայի նկատմամբ այնպիսի ուժ էին գործադրել, որ տղան ուշագնաց վիճակում էր, աչքերը կուլ էին գնում, ընկնում էր ոստիկանների ձեռքերում, իսկ նրանք շարունակում էին քաշքշել: Մի քանի մայրեր սկսեցին անիծել ոստիկաններին ու տղային վերցրեցին ոստիկանների ձեռքից՝ բուժօգնություն ցույց տալու:

Հյուսիսային պողոտայում «միացեք, միացեք», «ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով երիտասարդները սկսեցին շարժվել առաջ՝ ճեղքելով ոստիկանական պատերն ու շղթաները: Ոստիկանների շարքերը ստվարանում էին, նորանոր ուժեր էին միանում՝ պատն ամրացնելու: Հյուսիսային պողոտայում իսկական խուճապ էր, մինչեւ միջամտեց Հունան Պողոսյանն ու կրքերը հանդարտեցրեց՝ տալով մի շարք խոստումներ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին

Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing