Լրահոս

Տղաներն ուզում էին վերջ տալ այս ալան-թալանին.«Արաբո» ջոկատի հրամանատար

 

նվիրյալ

Սասնա ծռերը, տեսնելով այս ամենը` թալանները, գողությունները, կապիկությունները, որ հայրենիքը կանգնած է անդունդի պռնկին, որ ժողովրդի դեմքին ժպիտ չկա, որ մարդկանց 70 տոկոսն աղքատ է և գիտակցելով, որ ընտրություններով հնարավոր չէ ոչինչ անել, գնացին այս քայլին: Մեզ հետ զրույցում այսպես ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Հրամանատարը համոզված է` «Սասնա ծռերի» տղաները զենքերը վայր են դրել կամովի, և որ իշխանությունները չէին կարող նրանց ստիպել գնալ այդ քայլին:

«Տղաներն ասացին, որ 18 տարեկաններին բռնել դեմ են տվել իրենց, իսկ ծռերը չեն ցանկացել կրակել այդ տղաների վրա: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ծռերն այդ տղաների վրա կրակեին, ինչ կլիներ.. հայերն ինչ աղմուկ աղաղակ կբարձրացնեին: Դրա համար հենց դա է եղել նախապայմանը, որ առաջինը նրանք են զենքը վայր դրել»,- Amenor.am-ի հետ զրույցում նշեց Եղիազարյանը:

«Արաբո» ջոկատի հրամանատարը վստահեցնում է` այս քայլը բավական էր, որպեսզի ժողովուրդը հասկանար` հնարավոր չէր այսպես ապրել, և էական նշանակություն չունի, թե «ով ինչքան է կերել կամ գողացել»: «Հարկավոր է վերջ տալ այս ամեն ինչին, քանի մենք գնչու չենք դառել և լցվել ամբողջ աշխարհով»,- ասում է հրամանատարը:

Ոզում եք նրանց հերոսներ անվանեք,- վստահեցնում է մեր զրուցակիցը,- ուզում եք ապստամբներ համարեք, ամեն դեպքում այդ մարդիկ համակրանք ունեն հայ ժողովրդի մեջ:

Վերջում մեր այն հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն, այնուհետև երկրի նախագահն իրավունք ունեին ծռերին ահաբեկիչ անվանել, Եղիազարյանը պատասխանեց.«Նրանք պետք է այդպես անվանեին, քանի որ տղաներն ուզում էին վերջ տալ այս ալան-թալանին, որն էլ ձեռք չէր տալու իշանություններին»:

Արմինե Միքայելյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing