ՏՂԱՅԱԿԱՆ ՌԱԶԲՈՐԿԱ ՀՀԿ ՆԻՍՏՈՒՄ

1

hraparak.am -Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ ծագած վեճը Գագիկ Բեգլարյանի եւ Գեւորգ Կոստանյանի միջեւ, որը պատշգամբից լսել էին նաեւ լրագրողները, չափից դուրս թեժ է եղել։ Այն անշուշտ խորքում հոգեբանական այն մթնոլորտի արդյունքն է, որն այս օրերին տիրում է իշխանությունը կորցնող ՀՀԿ-ում, բայց կոնկրետ առիթ է ունեցել։ Օրեր առաջ Ազգային ժողովում՝ պետաիրավական հանձնաժողովում մի շարք օրենքների քննարկման ժամանակ Գեւորգ Կոստանյանը չէր թաքցրել իր վերաբերմունքը Չոռնիի «օրենսդիր» եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի նկատմամբ, որը ոչ միայն հայտնվեց խորհրդարանում, այլեւ անգամ օրենքներ է «մշակում» եւ որպես «համահեղինակ» է հանդես գալիս։

 Կոստանյանը մեկ-երկու անգամ հեգնել էր այդ հանգամանքը, հարցնելով՝ իսկ նա ծանո՞թ է օրենքի նախագծին, ինչը հավանաբար դուր չէր եկել եղբորը խորհրդարան գործուղած Գագիկ Բեգլարյանին եւ երեկ նա սեռական հայհոյանքներով է հայտնել իր վերաբերմունքը Կոստանյանի նկատմամբ։ Վեճն այնքան թեժ է եղել, որ Տարոն Մարգարյանը եւ Վահրամ Բաղդասարյանը մի կերպ են բաժանել վիճողներին։


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache