Թաղային հեղինակություններին չեզոքացնում են ընտրությունների արդյունքների վրա չազդելու համար

26

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ անդրադարձել է ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը` հայտարարելով, թե չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Ավելին` ոստիկանապետը ոստիկանության ծառայողներից պահանջել է լինել զգոն նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդգծել, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։

«Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ», — շեշտել է ոստիկանության պետը:

Ընտրությունների ժամանակ թաղային հեղինակությունների մասնակցության, ընտրությունների արդյունքների վրա նրանց ազդեցության մասին խոսվել է մշտապես:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հանդես է եկել նման հրապարակումներով, նման ահազանգեր հնչեցրել են նաև ընդդիմադիրները: Ի վերջո, հիշում եք ընտրությունների օրը տեղամասերի և որոշ կուսակցությունների նախընտրական շտաբների մոտ թաղային խուժանի ակտիվությունը: Բայց նախկին իշխանություններն այդպես էլ համարժեք արձագանքի չեն արժանացրել այդ մասին ահազանգերը: Ընդհակառակը, շատ հաճախ նույն թաղային հեղինակությունները գործել են` կա՛մ ոստիկանների հետ համագործակցելով, կա՛մ նրանց աչքի առաջ` լուռ թողտվության պայմաններում:

Եվ հիմա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրահանգից հետո, երբ բացահայտ ձեռնոց է նետում ընտրությունների արդյունքների վրա ազդել փորձող թաղային հեղինակություններին, կարելի է հույս փայփայել, որ, այնուամենայնիվ, Հայաստանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Սպասում ենք՝ հայտարարություններից բացի ոստիկանությունը նաև գործնական քայլերով ի ցույց դնի ընտրակեղծարարության դեմ պայքարում հաստատակամությունը»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache