Թալանի մակարդակը մեր երեւակայության սահմանից անդին է. վարչապետը զարմացած է

39

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով իրավապահների վերջին բացահայտումների մասին, նշեց, որ երբեք չի պատկերացրել, թե կարող է թալանի մակարդակն այսքան շատ լիներ:

«Ես իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չեմ տվել մտածել, որ երկրում կարող է վիճակն այնպիսին լինել, ինչպիսին այսօր է, որ թալանի մակարդակը կարող է լինել մեր երեւակայության սահմանից անդին: Սա մի իրողություն է, որը մենք պետք է արձանագրենք»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, կոռուպցիան այնպիսի ծավալներ է ստացել, որ գնալով ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց է սկսել ընդգրկել, նույնիսկ այնպիսի մարդկանց, որոնք ծափահարել են հեղափոխությանը:

«Երբ ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի անդամի դեպքում, ես կատակ չեմ արել: Ես ասել եմ ամենայն լրջությամբ: Առավել եւս մյուսները պետք է հասկանան, որ այդ պայքարը ոչ մեկի դեպքում կանգ չի առնելու»,- նշեց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache