good-banner
Լրահոս

Թալիշում իրադրությունը լարված է. հայկական կողմը հետ է վերցրել կորցրած դիրքերից մեկը

 

talish1-600x338

ArmLur.am-ի տեղեկություններով, Արցախի Թալիշի շրջանում կրկին իրադրությունը լարվել է: Մեր ունեցած  տվյալների համաձայն՝ հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած դիրքերից մեկը, ինչը զայրացրել է մշտապես հիստերիայի մեջ ընկնող հակառակորդին: Արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը կտրուկ քայլերի են դիմել և սկսել հրետակոծությունը: Ի դեպ, այնտեղ է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զախիր Հասանովը: Քիչ առաջ ԼՂՀ ՊԲ-ն հաղոդագրություն տարածեց այն մասին, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am