LifeStyle Լրահոս Հայտնիներ

Թանկյանը Հայաստանում միջազգային ամառային երաժշտական փառատոն կհիմնի. AFP

 

System of a Down ռոք խմբի ֆրոնթման Սերժ Թանկյանը Հայաստանում երաժշտական փառատոն կազմակերպելու մասին է մտածում, գրում է AFP-ին:

Թանկյանն ասել է, որ ուզում է Հայաստանի համար ավելի շատ բան անել և հույս է հայտնել, որ Հայաստանը հնարավոր կլինի ներառել եվրոպական ամառային փառատոնների ծրագրերում, ինչը հնարավոր կդարձնի արևմտյան երաժիշտների այցերը Հայաստան:

«Ես միշտ եմ երազել Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու մասին: Ինչքան ես փորձում եմ Հայաստանում քաղաքական և սոցիալական աշխատանք կատարաել, ուզում եմ նաև ժամանակ գտնել նաև արվեստի ու երաժշտության համար», ասել է Թանկյանը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին, 2015-ին, System of a Down-ն առաջին անգամ համերգ ունեցավ Հայաստանում: «Այնպիսի զգացողություն էր, ասես մեր ամբողջ կարիերան կառուցվել էր միայն այդ համերգի համար», ասել է Թանկյանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://armtimes.com/hy/article/113969

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing