«Թասի ոլորաններ» կոչվող հատվածում Իրանի բեռնատարը կախվել է ձորը

63

 

Հունիսի 4-ին, ժամը 08:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ «Թասի ոլորաններ» կոչվող հատվածում, Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 20-րդ կմ-ին «Volvo» մակնիշի (վարորդը՝ Պ. Է.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը. պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Փրկարարների և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache