Լրահոս

Տհաճ իրավիճակ Սերժ Սարգսյանի համար

 

ԿԸՀ-ն երեկ ամփոփեց ապրիլի 2-ի քվեարկության արդյունքներն ու ստորագրեց արձանագրությունը, որով Ազգային ժողովը համարվում է ընտրված: Հայտնի է կուսակցությունների ու դաշինքների ստացած մանդատների թիվը: ԿԸՀ-ն այդ նիստում նաեւ մերժել է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ընտրության արդյունքը:ՀՀԿ-ն ստացել է մեծամասնություն՝  58 մանդատ, թեեւ բավարար էր նաեւ 54-ը: ՀՀԿ-ն կոալիցիայի կարիք չունի եւ կարող է միանձնյա ձեւավորել կառավարություն: Կլինի կոալիցիա, թե ոչ, կպարզվի մոտ ապագայում:

Սերժ Սարգսյանն, այսպիսով, հասավ իր ուզածին՝ մեկ փուլով մեծամասնություն եւ ընտրության արդյունքների ճանաչում: ԱՊՀ ու ՌԴ դիտորդները, ինչպես միշտ, բարձր են գնահատել հայկական ընտրությունները: Արեւմտյան դիտորդները նույնպես ճանաչել են ընտրության արդյունքները, եւ Սերժ Սարգսյանը ստացել է նոր իշխանության ձեւավորման քարտ բլանշ:Սակայն կա մի կարեւոր հանգամանք, որն առայժմ այդքան էլ չի շեշտադրվում եւ կարող է հետեւանքներ ունենալ առաջիկայում, թե իշխանության ծրագրերի, թե ընդհանրապես Հայաստանի իրավիճակի առումով:

ԵԱՀԿ դիտորդները, հրապարակելով իրենց նախնական զեկույցը, նշել են, որ ընտրությունն ընդհանուր առմամբ լավ կազմակերպված է եղել, ընտրակեղծարարության քանակն ու «տեսականին» նվազել է, սակայն կան «ընտրողներին գնելու արժանահավատ տեղեկություններ»: ԵԱՀԿ-ն նշում է նաեւ, որ ընտրությունն արտահայտել է Հայաստանի ժողովրդի կամքը:

Այս գնահատականը կրկնել են ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Հայաստանի խորհրդարանի ընտրության կապակցությամբ արված հայտարարություններում:Թվում է ամեն ինչ գրեթե իդեալական է իշխանության համար: Նախորդ դեպքերում արեւմտյան գործընկերները սովորաբար թվարկում էին կեղծիքները եւ նշում, որ հերթական ընտրությունը «քայլ առաջ» է նախորդի համեմատ: Այս անգամ սակայն շեշտադրված է ընտրակաշառքը եւ ամենակարեւորը՝ ընտրության արդյունքն արտահայտում է ժողովրդի կամքը:

Փաստացի, արձանագրվում է, որ Հայաստանում կոռումպացված է ոչ միայն իշխանությունն ու քաղաքական համակարգը, այլեւ հանրությունը: Սա արդեն իսկ նման է դատավճռի:Նախորդ ընտրությունների պարագայում թվում է թե ավելի կոշտ զեկույցներում այսպիսի գնահատական չէր լինում, եւ արեւմտյան հանրությունը Հայաստանի հետ աշխատանքի տեղ էր թողնում:

Ներկայում էլ պատրաստակամություն է հայտնվում շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը, սակայն իրավիճակներն են արդեն տարբեր:Ի՞նչ հետեւանքներ սա կարող է ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում: Հայաստանն արդեն իսկ քաղաքական համակարգի «ջանքերի» արդյունքում զիջել է իր ինքնիշխանությունը տարբեր ոլորտներում՝ տնտեսություն, անվտանգություն եւ այլն:

Արեւմտյան գործընկերները նախընտրական շրջանում զգուշացնում էին այս հանգամանքը, հայտարարելով, որ կոռուպցիան իր բոլոր դրսեւորումներով ազդում է երկրի ինքնիշխանության ու անվտանգության վրա:Ինչպե՞ս են վերաբերվում այն երկրին, որի ոչ միայն իշխանությունն է միջազգայնորեն հայտարարվում կոռումպացված, այլեւ փաստացի ժողովուրդը: Ինչպե՞ս է դա անդրադառնում տնտեսության ու անվտանգության, միջազգային հարաբերությունների վրա: Միջազգային քաղաքական պրակտիկայում օրինակներ շատ կան:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing