Լրահոս

Թե ինչո՞ւ էր ցեցը կանգնել Ռոնալդուի ունքին. հազարավոր ցեցեր «ներխուժել» էին դաշտ (լուսանկարներ)

 

ronaldu-634x445

Եվրո 2016-ի եզրափակիչ Պորտուգալիա-Ֆրանսիա (1:0) հանդիպման ընթացքում զվարճալի դրվագ տեղի ունեցավ: Այն պահին, երբ վնասվածք ստացած Կրիշտիանու Ռոնալդուն նստած էր խոտածածկին, ցեցը կանգնեց նրա ունքին:

Պարզվում է այդ օրը «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում պորտուգալացիների ավագ Ռոնալդուն ցեցերի միակ «զոհը» չի եղել: Ինչ-ինչ պատճառներով եզրափակչի օրը մարզադաշտում հազարավոր ցեցեր են եղել, որոնք խանգարել են ֆուտբոլասերներին եւ ֆուտբոլիստներին թե խաղից առաջ, եւ թե խաղի ընթացքում:

cec3-634x445 cec4-634x445 cec6-634x445

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը, ով աշխատում է BBC-ում որպես մեկնաբան, կարծիք է հայտնել, որ պատճառն այն է, որ մարզադաշտի աշխատակիցները միացրած են թողել լուսարձակները:

«Դրանք ամենուր են: Ըստ երեւույթին, անցած գիշեր լույսերը միացրած են թողել, ինչը լավ հետեւանքներ չի ունեցել, նրանք հիմա փորձում են ինչ-որ կերպ լուծել խնդիրը»,-ասել է նա հանդիպման ժամանակ:

Ինչպես երեւում է լուսանկարներում, մարզադաշտում ներկա գտնվողները ոչ մի կերպ չեն կարողանում խուսափել ցեցերի «հարձակումից»:

Աղբյուրը՝ yerkirmedia.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing